ԳԼՈՒԽ 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
6. ստորաբաժանումները հաճախորդների հետ պայմանգրեր կնքելիս կամ հաճախորդի պատվերը կատարելիս առաջնորդվում են Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներ1Սպասարկողով, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ֆիզիկական անձ հաճախորդի վերաբերյալ պարզում նաև հետևյալ տեղեկությունները`
- ա) ներդրվող միջոցների ծագման աղբյուրը.
- բ) հաճախորդի գործունեության բնույթը և ոլորտը.
- գ) հաճախորդի ռեզիդենտությունը` համաձայն
"Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին" ՀՀ օրենքի. - դ) բանկերում նրա ունեցած բանկային հաշիվների մասին տեղեկություններ:
6.2 Եթե հաճախորդի նույնականացման ժամանակ պարզվում է, որ նրա անունը գտնվում է "Ահաբեկչության մեջ կասկածվող սուբյեկտների" ցանկում, ապա այդ մասին տվյալ ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատողը պարտավոր են անմիջապես տեղյակ պահել Ներքին դիտարկումների մարմնին և գործադիր տնօրենին: Եթե հաճախորդի նույնականացման ժամանակ պարզվում է, որ հաճախորդը քաղաքական ազդեցություն ունեցող անձ է, ապա Սպասարկող ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը նախքան նրա հետ համագործակցություն սկսելը, շարունակելը կամ դադարեցնելը Ներքին դիտարկումների մարմնին պարտավոր է տեղյակ պահել այդ մասին, որը պետք է միջոցառումներ ձեռնարկի նրա եկամուտների աղբյուրը պարզելու համար` որից հետո գործադիր տնօրենի հավանությունը ստանալով միայն թույլատրում է ստորաբաժանման ղեկավարին սկսել/դադարեցնել կամ եթե դարձել է քաղաքական ազդեցություն անձ, ապա շարունակել համագործակցությունը: Քաղաքական ազդեցություն ունեցող անձի առկայության դեպքում Սպասարկող ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը պետք է իրականացնի գործարար հարաբերությունների ընթացիկ հավելյալ ուսումնասիրություն:
6.3. Հաճախորդի, պարտատիրոջ կամ այլ անձի կողմից որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ` մեկ այլ անձի հանդես գալու դեպքում, տեղեկատվություն տրամադրող ստորաբաժանումները պարտավոր են պարզել գործառնության իրական շահառուին, ինչպես նաև հավաքագրել գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ սույն Կանոնակարգով պահանջվող տեղեկությունները;
6.4. Սույն Կանոնակարգի 6.3 կետով նշված գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ Սպասարկող ստորաբաժանումների կողմից տեղեկությունների ուսումնասիրությունը պարտադիր չէ, եթե որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ հանդես է գալիս ֆինանսական շուկաներում որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձը:
6.5. Այն դեպքում, երբ հաճախորդը, պարտատերը կամ պայմանագրի մյուս կողմը օֆշորային երկրում կամ տարածքում (համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված օֆշորային տարածքների ցանկի) գրանցված և/կամ գործող իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ ֆիզիկական անձ է, ապա տվյալ ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցը ճշտում է այդ անձի կենսական շահերի կենտրոնը և եկամտի աղբյուրները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր:
6.6. Սպասարկող ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցները պարտավոր են պահանջվող փաստաթղթերին կից գրանցել և պահպանել նաև սույն Կանոնակարգով պահանջվող տեղեկությունների ցանկացած փոփոխություն: