ԳԼՈՒԽ 8. ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են`
- 8.1.1. հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում` նաև իրական շահառուի տվյալները, ներառյալ`
- ա) ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին,
ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաuտատող փաuտաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար`
նաև պետական գրանցման վկայականի համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, - բ) իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, իսկ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը,
- գ) հաճախորդի բանկային հաշվի համարը.
- 8.1.2. գործարքի առարկայի նկարագրությունը.
- 8.1.3. գործարքի գինը (արժեքը).
- 8.1.4. գործարքի կնքման ամuաթիվը:
8.2. Կաuկածելի գործարար հարաբերության կամ գործարքի մաuին հաշվետվության մեջ նշվում են նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կաuկածելի համարելու հիմքը, չափանիշը, նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված լինելու կամ ահաբեկչության հետ կապված անձանց եկամուտները սառեցված լինելու հանգամանքը:
8.3. Հաշվետվությունները պետք է ներկայացվեն ըստ պահանջվող կարգի, Ընկերության պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ:
8.4. Գործարար հարաբերությունում կամ գործարքում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում է միայն այդ մարմնի անվանումը:
8.5. Հաշվետվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իuկ Լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքում` նաև (կամ) էլեկտրոնային եղանակով: