ԳԼՈՒԽ 9. ՓԼ/ԱՖ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐՔԻՆ
ԱՈՒԴԻՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ
9.1. Ներքին աուդիտի ծառայությունը, Օրենքով սահմանված կարգով, տարեկան առնվազն մեկ անգամ ստուգումներ է իրականացնում` հավաստիանալու, որ Ընկերության գործադիր տնօրենն ու Ներքին դիտարկումների մարմինն ապահովում են Ընկերության գործունեության լիարժեք համապատասխանությունն Օրենքի, Լիազոր մարմնի նորմատիվ իրավական ակտերի, սույն Կանոնակարգի և այլ ներքին իրավական ակտերի պահանջներին:
9.2. Ներքին աուդիտի ծառայությունը Ընդհանուր ժողովին (պատճենը` Գործադիր տնօրենին) հաշվետվություններ է ներկայացնում ստուգումների արդյունքում ձևավորված իր գնահատականների և բացահայտումների վերաբերյալ, ներառյալ` ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով աշխատակիցների ուսուցման ու վերապատրաստման համարժեքության և արդյունավետության վերաբերյալ իր եզրակացությունը:
9.3. Ներքին աուդիտի ծառայությունը ցանկացած ստորաբաժանման ընթացիկ կամ պլանային ստուգման ընթացքում կասկածելի գործարքների կամ փողերի լվացման հավանական սխեմաների, Օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա (ներքին ու արտաքին) պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, մինչև ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը համապատասխան իրավասու մարմնին ներկայացնելը, այդ մասին պետք է տեղեկացնի Ներքին դիտարկումների մարմնին` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով: