ARM ENG            Renesa home Contact Us Site Map

27/11/2018

      Ուրախ ենք տեղեկացնել, որ­­­­­­­­­­­­­ այսօր՝ 27.11.2018թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում հաջողությամբ տեղի ունեցավ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:

Ինչպես և ակնկալվում էր, աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցան բարձր պահանջարկ տեղաբաշխման ծավալի նկատմամբ պարտատոմսերի պահանջարկը կազմեց 199%: Մեծ է եղել նաև աճուրդի մասնակիցների թիվը: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրության մասին, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն /հիմքում ունենալով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկումների պարտատոմսերի ձևավորած ակտիվ երկրորդային շուկան՝ գործարքների ծավալներն ու քանակը, ինչպես նաև շուկա ստեղծողի առկայությունը/, բարձր ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերություն և այլն:

Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ նույնպես որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն: Վերջինս պարտատոմսերի ցուցակումից հետո «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կիրականացնի նաև պարտատոմսերի ամենօրյա գնանշումներ՝ ապահովելով նշված արժեթղթերի բարձր իրացվելիությունը:

Տեղաբաշխման արդյունքները առավել մանրամասն ներկայացվում են ստորև.

 

Պարտատոմսերի դասը, ձևը

Անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային

Պարտատոմսի տարբերակիչ ծածկագիր (ԱՄՏԾ)

AMGLBLB27ER2

Թողարկման ամսաթիվ (օր/ամիս/տարի)

27.11.2018թ.

Տեղաբաշխման ամսաթիվ (օր/ամիս/տարի)

27.11.2018թ.

Մարման ամսաթիվ (օր/ամիս/տարի)

27.11.2021թ.

Թողարկման ծավալ (ՀՀ դրամ)

500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ

Տեղաբաշխման ծավալ (ՀՀ դրամ)

500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ

Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալ

/ՀՀ դրամ/

995,068,340 (ինը հարյուր իննսունհինգ միլիոն վաթսունութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ

Բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալ

 /ՀՀ դրամ/

500,068,340.00  (հինգ հարյուր միլիոն վաթսունութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ

Աճուրդի մասնակիցների քանակ

6

Պահանջարկը տեղաբաշխված ծավալի համեմատ

199 %

Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը

10,000 (տասը հազար) ՀՀ դրամ

Տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերություն

10%

Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերություն

9.9947%

Մեկ պարտատոմսի անվանական արժեք /ՀՀ դրամ/

10,000 (տասը հազար) ՀՀ դրամ

Արժեկտրոնային եկամտաբերություն

10  (տասը)  %

Արժեկտրոնի վճարման պարբերականություն

կիսամյակային

Տեղաբաշխված արժեթղթերի քանակ (հատ)

50,000 (հիսուն հազար)

 

07/11/2018

         Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Թողարկման կազմակերպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

«Պարտատոմսերի թողարկման վերաբերյալ հայտարարություն»

«Պարտատոմսերի ազդագիր»:

"Ռենեսա" ՓԲԸ Ներդրումային Ընկերություն։
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Վարդանանց 16
Հեռ/Ֆաքս։ 54-83-83, 54-83-87, 54-87-87, էլ.փոստ։ info@renesa.am